23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Ճապոնիայի ներկայացուցիչն է:
Մեկնարկեց 7-րդ մրցումային գեղասահքի տղամարդկանց մենասահքն ազատ ծրագրով: Հավաքելով 317,85 միավոր՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ճապոնիայի ներկայացոցիչ Յուսուրու Հանյուն: Նա դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն:
Երկրորդ տեղում մեկ այլ ճապոնացի է՝ Սոմա Ունոն, ով հավաքեց 306,90 միավոր:
Բրոնզե մեդալակիր դարձավ Իսպանիայի ներկայացուցիչ Խավիեր Ֆերնանդեսը (305,24 միավոր):