«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիր սատանաները» պարտավոր են նոր կիսապաշտպան գնել:
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է փնտրել Մայքլ Կարիկի փոխարինողին: Վերջինս ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները կախելու է մեխից:
«Մեզ նոր կիսապաշտպան է հարկավոր, քանի որ կորցնում ենք Մայքլ Կարիկին: Դուք կարող եք ինձ մեղադրել, սակայն չեք կարող ասել, որ ես ստում եմ:
Երբ ես ինչ-որ բան եմ ուզում ասել, երբեք չեմ անի այնպես, որ դուք այլ բան հասկանաք: Այդ իսկ պատճառով ես ասացի, որ մեզ ոչ թե հարձակվող այլ վինգեր է պետք, այլ կիսապաշտպան»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: