Քարտուղարուհի` ինտիմ ծառայություններով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քարտուղարուհի` ինտիմ ծառայություններով

Ես 19 տարեկան էի, երբ ընդունվեցի իմ առաջին աշխատանքին: Ուրախանում էի, մինչև կես տարի անց սա պատահեց…

Դա վաղուց էր: Ավարտած քարտուղարուհի-մեքենագրուհու պրոֆեսիոնալ կրթության կուրսերն ինձ հնարավորություն էին տալիս աշխատանքի ընդունվել: Պետական հաստատություններով շրջելով՝ պատահաբար հայտարարություն կարդացի՝ մասնավոր ֆիրմայում քարտուղարուհի էր պահանջվում: Եվ գնացի հարցազրույցի:
Ոչ մեծ գրասենյակ երկու աշխատասենյակով՝ մեկում՝ տնօրենը, երկրորդում՝ հաշվապահը և ավտոտնակի ղեկավարը: Մնացածը հսկայական հաթակ է շատ վառելիքի բեռնատարներ՝ ֆիրման բացում էր իր բենզալցակայանները, տարբեր վառելիք էր փոխադրում, մի խոսքով, այն ժամանակ բավական եկամտաբեր բիզնես էր, տնօրենը մոլի որսորդ էր, խմող, կին ուներ և չէր թաքցնում սիրուհուն: Այդ ամենը ես քիչ ուշ իմացա՝ աշխատելուցս 2 շաբաթ հետո: Տնօրենը՝ 55 տարեկան տղամարդ, մի տեսակ անտարբերությամբ ոտքից գլուխ նայեց ինձ և ասաց՝ «Ես, ընդհանրապես, երբեք չէի մտածել ինձ համար քարուղարուհի վերցնել, բայց բիզնեսը զարգանում է, մի տեսակ
սոլիդ չէ, դու հարմար ես: Եվ ինձ միջանցքում փոքրիկ անկյուն հատկացրեց, որտեղ տեղավորվեց սեղանիկ գրամեքենայով, հեռախոս և կախիչ:

Ես ընդհանրապես ոչինչ չէի անում: Կարծես ուրախալի է՝ քեզ գումար են վճարում (ճիշտ է՝ գրոշներ) և պետք չէ ոչինչ անել: Ես պատասխանում էի հեռախոսին, գուցե ամիսը մեկ անգամ որևէ հրաման էի տպագրում և հավաքում էի տնօրենի գրասենյակը ընկերների հետ նրա խմելուց հետո: Նրա կինն էր եկել, անցնում էր իմ կողքով՝ չնայելով, հետո գալիս էր նրա սիրուհին՝ վառ, գռեհիկ կին, նստում էր պատուհանագոգին և ինձ պատմում էր, թե երեկ իրենք ինչ ռեստորաններում են ընթրել, ինչպիսի մուշտակ և ինչպիսի հագուստ է իր համար գնել, ինչպիսի գործարար մարդկանց հետ է ինքը ծանոթացել և նման հիմարություններ իր «ընտիր» կյանքի մասին:

Ինձ հետաքրքիր չէր, ես կես ականջով էի լսում՝ իմ խնդիրները լուծելով: Այդ ժամանակ ես սիրահարված էի և անձնական սիրային մտքերը լցնում էին իմ մտքերի մեծ մասը:

Այդպես կես տարի անցավ: Ամենը, ինչ ես անում էի՝ լսում էի սիրուհուն, և զբոսնում էի բակում՝ հետևելով, թե ինչպես են գալիս և գնում հսկայական բենզինի  բեռնատարները:

Տղամարդիկ ժպտում էին, երբեմն խոսում էին ինձ հետ, բայց մի տեսակ խուսափելով: Թեև ես առանձնապես ուշադրություն չէի դարձնում:

Եվ ահա մի օր արդեն երեկոյան գրասենյակ վազեց տնօրենը՝ լավ խմած, հրահանգեց իր համար բուտերբրոդներ և թեյ պատրաստել, ընկավ բազմոցի վրա և սկսեց հեռխոսով ինչ-որ մեկի հետ խոսել: Ես արագ կազմակերպեցի ամեն ինչ, սկուտեղով մտա աշխատասենյակ, իսկ այնտեղ մութ էր: Փորձելով մի ձեռքով պահել սկուտեղը՝ սկսեցի երկրորդով շոշափել անջատիչը, բայց այդ ժամանակ բազմոցից ցատկեց տնօրենը, ինձ սեղմեց պատին և ասաց՝ «Մի տեսակ չհասկացա՝ դու արդեն կես տարի ինձ մոտ աշխատում ես, իսկ ես դեռ չեմ քնել հետդ», փորձեց ինձ ակտիվորեն դիպչել, ինչի համար սկուտեղով հարվածեցի նրա գլխին: Այդ պահին վառվեց լույսը, աչքերը զայրացած պտտելով՝ աշխատասենյակ ներխուժեց նրա սիրուհին և ինձ միջանցք հրեց՝ ընթացքում ցենզուրայից դուրս տարբեր բառեր բղավելով: Ինչպես հետո հասկացա հետագա սկանդաից՝ սիրուհին հետևել էր նրան և անմիջապես հասկացել, որ նա ինձ մոտ էր եկել: Նա կանգնած բղավում էր տնօրենիս վրա:

Հաջորդ առավոտյան աշխատանքի գնալով՝ ես իմացա, որ հեռացվել եմ: Լացելու չափ վիրավորական էր, թեև այդ ամենից հետո այնտեղ մնալու ցանկություն չկար: Բոլորն ինձ այնպիսի դատապարտող հայացքներով էին նայում, փոշիացնում էին, հաշվապահը շրջվեց, տղամարդիկ անկյունում ծիծաղում էին: Չէի կարողանում հասկանալ՝ բանն ինչում էր, գնացի «ընկերոջս»՝ ավտոտնակի ղեկավարի մոտ և նա ինձ բացատրեց, որ ես հիմար աղջիկ եմ, պետք չէր անմիջապես տնօրենիս հետ կենակցել, գոնե սպասեի, մինչև սիրուհուց բաժանվեր, արդեն վաղուց դեպի դա էր գնում, նա շատ նախանձ է: Իմ ոչ մի երդումը և հավաստիացումը, որ մտքովս չէր անցնում, չազդեցին, պարզվեց՝ ֆիրմայում բոլորը վստահ էին, որ տնօրենն ինձ վերցրել էր միայն մի բանի համար՝ ինձնով հոգնեցրած սիրուհուն փոխարինելու համար:

Անկեղծորեն կասեմ՝ տանը երկար լաց էի լինում, ընդհանրապես, արդարության զգացումն իմ մեջ այնքան ուժեղ է, որ նունիսկ ամենափոքր ակնարկն ինձ համար կարծես դանակով հարված լիներ սրտիս, իսկ այդպիսի մեղադրանքները քիչ էր մնում՝ խենթացնեին: Ես անմիջապես պատկերացրի՝ ինչու էին մարդիկ այդպես խուսափում ինձնից, այդքան քիչ էին շփվում. մտածում էին, որ ես միայն տնօրենի սեռական պահանջմունքները բավարարելու համար էի: Ես երկար ժամանակ ուշքի էի գալիս դրանից հետո: Արդեն շատ տարիներ են անցել, այդ փոքր գրասենյակը մինչև հիմա այնտեղ է արդեն և՛ այն տնօրենը չէ, և՛ տերերն են ուրիշ, բայց ամեն անգամ կողքով անցնելիս ինձ վատ եմ զգում…

entertrain.1in.am



Նման նյութեր