Budetezdorovy.ru-ն գրում է, որ ժամանակակից կենսակերպը նկատելիորեն վնասում է առողջությանը։ Մթերքը, որ օգտագործում ենք, հաճախ վնասակար նյութեր է պարունակում՝ պեստիցիդներ, հորմոններ և այլն։ Ալկոհոլը, ծխախոտն ու դեղամիջոցներն իրենց հերթին վատացնում են իրավիճակը։ Ստացվում է, որ առողջությունը մշտապես վտանգված է։ Այդ պատճառով հարկավոր է պարբերաբար մաքրել օրգանիզմը։
Որ նշաններին է հարկավոր ուշադրություն դարձնել
Ճարպի կուտակում որովայնի հատվածում։ Որովայնի հատվածում ճարպի կուտակումը կարող է մի շարք խնդիրների հետևանք լինել, այդ թվում՝ օրգանիզմում տոքսինների կուտակման։ Պատճառն այն է, որ տոքսինները խոչընդոտում են գլյուկոզայի մակարդակը կարգավորելու և խոլեստերինը մշակելու գործընթացին։
Մաշկային խնդիրներ։ Օրգանիզմում տոքսինների կուտակումը կարող է մաշկային խնդիրների պատճառ դառնալ՝ ակնե, բշտիկներ, գրգռվածություն, կարմրություն, քոր։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ օրգանիզմը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ազատվել տոքսիններից։
Գլխացավեր։ Օրգանիզմում թույների կուտակումը գրգռում է նյարդային համակարգը և գլխացավեր առաջացնում։
Տոքսինները լյարդին ստիպում են աշխատել էքստրեմալ ռեժիմով։ Այս դեպքում մեծ քանակով ջերմություն է արտադրվում, ինչը հանգեցնում դողէրոցքի։
Էներգիայի ցածր մակարդակ։ Օրգանիզմում տոքսինների կուտակումը հանգեցնում է մշտական հոգնածության զգացման։
Քթի խցանում և հարբուխ։ Ռինիտի, մրսածության հաճախակի դրսևորումները կարող են վկայել տոքսիկ նյութերի կուտակման մասին։
Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Տոքսինները դանդաղեցնում, բարդացնում են նյութափոխանակությունը, ինչն առաջացնում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դիարեան, որովայնի փքվածությունը, փորկապությունը, մետեորիզմը։
Անքնություն։ Տոքսիկ նյութերի գերբեռնվածությունը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, քանի որ ազդում է նյարդային համակարգի վրա։ Քնի հետ կապված խնդիրները կարող են հետևանքներից մեկը լինել։
Սպիտակ կամ դեղին փառով պատված լեզու։ Եթե լեզուն պատված է դեղին կամ սպիտակ փառով, նշանակում է՝ արյան մեջ առկա են մեծ քանակով տոքսիններ։
Ինչպես մաքրել օրգանիզմը
Կիտրոն և տաք ջուր։ Կիտրոնի հյութն ավելացրեք մեկ բաժակ տաք ջրին։ Կիտրոնի հյութի քանակի ընտրությունն անհատական է։ Ընտրեք այն չափը, որը ձեզ տհաճ չի լինի։ Գերադասելի է օգտագործել ամեն օր։
Մեղրով գինի։ Օրգանիզմը մաքրելու բավական արդյունավետ միջոց, որը հակացուցված է, եթե տառապում եք դիաբետով կամ ալերգիա ունեք բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ։ Այս միջոցը հարկավոր է օգտագործել տարվա ընթացքում երկու անգամ։
Բաղադրիչներ
- 3 ճաշի գդալ ալոէի հյութ
- 500 մլ բնական մեղր
- 500 մլ սպիտակ գինի։
Պատրաստման եղանակը։ Քամեք ալոէի հյութը, գինու հետո խառնեք բլենդերում։ Լցրեք ապակե տարայի մեջ, որի մեջ արդեն լցված է մեղրը, խառնեք։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ, 1 ճաշի գդալ՝ ուտելուց 30-40 րոպե առաջ։
Կիտրոնի հյութ, իմբիր և քրքում։ Այս հյութը կօգնի նաև ամրացնել իմունիտետը։
Բաղադրիչներ
- կես թեյի գդալ քրքում
- մի փոքր իմբիրի արմատ
- ¼ կիտրոնի հյութ
- մի պտղունց սև պղպեղ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, խմեք։ Ցանկալի է օգտագործել քաղցած վիճակում։ Այս միջոցը հարկավոր չէ օգտագործել, եթե բարձր ճնշում ունեք։ Ոչ բոլոր դեպքերում, բայց մարդկանց մի մասի շրջանում իմբիրը կարող է զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ։
Կիտրոնի հյութ և մաղադանոս։ Սա լավ միջոց է՝ երիկամներն ու լյարդը մաքրելու համար։
Բաղադրիչներ
- 1/3 կիտրոն
- 60 գրամ մաղադանոս
- 300 մլ ջուր։
Պատրաստման եղանակը։ Քամեք կիտրոնի հյութը, մաղադանոսը մանրացրեք։ Բաղադրիչները բլենդերում հարեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
Ըմպելիքն օգտագործեք 5 օր՝ առավոտյան քաղցած վիճակում։ 10 օր ընդմիջեք։ Կրկնեք ևս մեկ անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը