
Երեկ Երևանի ժամանակով 05։15-ին Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի Հսկա ոլորավայրէջք ձևում պետք է ելույթ ունենար Աշոտ Կարապետյանը։
Վերջինս սակայն չի եղել մասնակիցների հայտացուցակում և չի մասնակցել մրցմանը։ Ասպարզ դուրս չգալու պատճառը դեռևս հայտնի չէ։ Կարապետյանը վերջին օրերին մեր երկրում հայտնի էր դարձել Օլիմիական խաղերում դահուկներ չունենալով։
Նշվում էր սակայն, որ ՀԱՕԿ-ը լուծել է խնդիրը և Կարապետյանը պատրաստ է մասնակցել Օլիմպիական խաղերին։
Ըստ ծրագրի Կարապետյանը նաև ելույթ պետք է ունենա նաև փետրվարի 22-ին Հատուկ ոլորավայրէջք ձևում։