Երևանի ավագանում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ
Advertisement 1000 x 90

Երևանի ավագանում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել։  Ապա՝ «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը փորձեց մոտեցնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչը նրան թույլ չտրվեց եւ կոյուղաջուրը թափվեց հատակին։ Միջադեպը վերածվեց քաշքշոցի եւ տեսախցիկների նկարահանած կադրերում տեսանելի է, թե ինչպես է Մ.Խաչատրյանը ապտակում ՀՀԿ-ի ներկայացուցչին, իսկ վերջիններս հարվածում նրան, քաշում մազերից։ Գոռ Վարդանյանն էլ գրկելով տիկնոջը հանել է միջանցք։

Միջադեպից հետո  «Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին և ներկայացրել է «հաղորդում հանցագործության մասին»։

Դրանով առաջարկել է քրեական գործ հարուցել Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Մ.Խաչատրյանը հայտարարել է, որ միջադեպի ժամանակ ոչ միայն ֆիզիական բռնություն, այլ նաեւ սեռական բնույթի ոտնձգություն է կատարվել իր նկատմամբ։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել նաեւ քաղաքապետարանի աշխատակիցներ եւ նախապատրաստված նյութերով փետրվարի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով՝ նախատեսված  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածներով։