Փորձագետները նշել են 5 ապրանքատեսակներ, որոնք չարժե զուգարան տանել: Հակառակ դեպքում էապես աճում է տարբեր տեսակի տհաճ վարակների ու թունավորումների ռիսկը, հաղորդում է segodnya.ua-ն:
Բջջային հեռախոսներ: Այսօր մարդիկ հազվադեպ են բաժանվում իրենց սմարթֆոններից, սակայն աշխատեք դա անել գոնե զուգարան այցելելու ժամանակ: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ բջջայինները դառնում են հսկայական թվով ամենատարբեր մանրէների բնակության վայր: Դա կապված է ոչ վերջին հերթին նրա հետ, որ մարդիկ օգտվում են դրանցից անգամ բնական պահանջները հոգալու գնալիս:
Դիմահարդարման միջոցներ: Մի մոռացեք, որ տարբեր տեսակի կոսմետիկա դուք հաճախ դեմքին քսում եք աչքերից ու բերանից ոչ հեռու: Այնքան էլ հիգիենիկ չի լինի, եթե այդ կոսմետիկայի վրա զուգարանում բնակվող մանրէներ հայտնվեն: Այդ պատճառով մի հանեք դիմահարդարման միջոցները պայուսակից այդպիսի տեղեր այցելելու ժամանակ:
Սննդամթերք: Դժվար է հավատալ, սակայն բավականաչափ թվով մարդիկ կան, ովքեր իրենց հետ զուգարան սնունդ են տանում: Դժվար չէ պատկերացնել, որ դա մեծապես ավելացնում է ծանր սննդային թունավորման հավանականությունը:
Ըմպելիքներ: Էլ ավելի մեծ թվով մարդիկ դատապարտելի չեն համարում իրենց հետ մի բաժակ սուրճ կամ թեյ տանել զուգարան, հատկապես առավոտյան, երբ շտապում են աշխատանքի: Վերոշարադրյալ պատճառներով այդ սովորությունից նույնպես պետք է հրաժարվել:
Խոնավեցուցիչներ: Մեզնից որոշ մարդիկ սանհանգույց տանում են խոնավեցուցիչներ, ինչի պատճառով թույլ են տալիս մանրէներին ավելի ակտիվ ներթափանցել մեր դեմքի ու ձեռքերի մաշկի մեջ:
Այդ շատ օգտակար հիգիենիկ միջոցները պահեք զուգարաններից հեռու: