Դավիթ Գյուրջինյան. «Հանուն մեր նյարդերի – 140»
Advertisement 1000 x 90

Դավիթ Գյուրջինյան. «Հանուն մեր նյարդերի – 140»

Դավիթ Գյուրջինյանի հրապարակումը.

«Հայաստանյան թաքնված ռուսախոսները, օտարամոլներն առհասարակ հայերեն խոսելիս աղվեսային քայլի են դիմում: Նրանք օտար բառերին ու բառամասերին ավելացնում են հայերենի մասնիկներ և գեղգեղում-դայլայլում են 21-րդ դարի «նորահայերենով»: Այսպես՝ էֆեկտիվորեն, էֆեկտիվություն (իրենց հոգը չէ, որ ունենք արդյունավետ-ն ու արդյունավետություն-ը), տոլերանտություն (հանդուրժողականություն-ն և համբերատարություն-ը հնաոճ են թվում), սոլիդարություն (համերաշխություն և համաձայնություն բառերը կարծես հանգստի կոչված լինեն), ինֆորմացնել (տեղեկացնել-ը շա՜տ է հայկական)…

Փորձե՛ք ասել թեորիապես (ծտերեն ծյորյա-յից է): Դժվար է, չէ՞… Բայց տեսություն – տեսականորեն համառորեն չեն ուզում ասել:

Ա՜խ, նյարդե՜ր, նյարդեր… Դիմացե՛ք այս լեզվապճնամոլներին»:

#Հանուն_մեր_նյարդերի