
Կիևի ոստիկանություն աշխատակիցները կարողացել է ազատ արձակել առևանգված հայ գործարար Սուրեն Մամոյանին: Կան մի քանի ձերբակալվածներ:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, փետրվարի 6-ին նրան առևանգել են, տարել անհայտ ուղղությամբ: Հետքերը կորցնելու համար մեքենաներն այրել են: Սուրեն Մամոյանին ազատ արձակելու համար չարագործները պահանջել են վճարել 500 հազար դոլար:
Կիևի ոստիկանության պետ Անդրեյ Կրիշենկոն հայտարարել է, որ առևանգողներն Ուկրաինայի՝ 30 տարեկանից բարձր քաղաքացիներ են, մի քանի անգամ խնդիրներ են ունեցել օրենքի հետ, տուժողը նույնպես Ուկրաինայի քաղաքացի է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում սա հայերին առևանգելու արդեն երկրորդ դեպքն է: