«Armsport.am»-ը ներկայացնում է իր «ուժեղ» լուսանկար խորագրի հերթական հերոսին:
Այս անգամ Armsport.am ընտրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» 19-ամյա հարձակվող Էրիկ Վարդանյանի արխիվային լուսանկարն ազգային թիմի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
2011 թվականին Եվրո-2012-ի ընտրական փուլի խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Անդորրայի հետ, որում 3:
0 հաշվով հաղթանակ է տարել: Մեր ընտրանու երրորդ գնդակը հեղինակել է հենց Մխիթարյանը` հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Իսկ հանդիպումից հետո Էրիկ Վարդանյանը, ով Անդորրա էր ժամանել խաղը դիտելու համար, լուսանկարվել է Մխիթարյանի հետ:
Տարիներ անց` արդեն 2017 թվականի նոյեմբերի 9-ին, Էրիկ Վարդանյանն իր նորամուտն է նշում Հայաստանի հավաքականի կազմում` մասնակցելով Բելառուսի հետ ընկերական խաղին և դառնում գեղեցիկ գոլի հեղինակ: Այդ խաղում ևս իր ակտիվում գոլ է գրանցում ազգային թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Էրիկ Վարդանյանի խոսքով, ինքն այն ժամանակ ակնկալում էր, որ օրերից մի օր կխաղա Հայաստանի հավաքականում, բայց այն, որ Մխիթարյանի հետ միևնույն խաղում գոլ կհեղինակի, չէր մտածի: