Համացանցի թիվ 1 քննարկման թեման թերևս շարունակում է մնալ այն, որ ԱՄՆ-ն վիզաների խարդախության և փողերի լվացման համար մեղադրող հեռուստահաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի (Դինա Ակոպովնա) և ևս 2 հայի նկատմամբ (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան) հետախուզում է հայտարարել։
Այս 3-ից թերևս ամենաշատը քննարկվեց հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնայիանունը վերոնշյալ խարդախության հետ: Վերջինս լրատվամիջոցների զանգերն անպատասխան էր թողնում, իսկ պատասխանելու դեպքում` իր իսկ ձայնով հերքում, թե ինքը Դինա Ակոպովնան է և ասում, որ տվյալ հեռախոսահամարն այլևս Դինայինը չէ: Հաղորդավարուհին լռությունը կոտրեց իր մի հայտարարությամբ, որով նշեց, որ որևէ կապ չունի տեղի ունեցած խարդախությունների հետ`մասնավորապես ասելով. «Սա մի անհատի կողմից շպրտված ցեխ է, մենք կպարզենք, թե ով է դրա հեղինակը»:
Մինչ համացանցը քննարկում, քննադատում ու ինչ որ տեղ էլ սրտնեղում էր, Դինան աչքի էր ընկնում իր ինստագրամյան էջի ակտիվությամբ, որտեղ անդադար լուսանկարներ էր հրապարակում ու դրանց կից գրառումներ կատարում:
Եվ ահա, հերթական լուսանկարն ու գրառումը:
«Երբ շուրջդ բոլորը գլուխները կորցրած պարում են, իսկ քեզ որսում է նկարչի ֆոտոխցիկը, հասկանում ես ցանկալի լինելու գրավականը… Ներող կլինեք համեստությանս»:
Հարգելի Դինա, Ձեր ցանկալի լինելն, առհասարակ, որևէ կապ չունի ցանկալի լինելու իրական ստանդարտների հետ: Այսպիսով` մինչ գրառումներ կատարելն ու Ձեր ցանկալի լինելը նշելը, լավ կլինի մտածեք Ձեր շուրջը կատարվող խայտառակության մասին. այն, վստահ ենք` ցանկալի չէ: Եվ վերջ ի վեջո` ինքնախաբեությամբ մի’ զբաղվեք:
asekose.am