Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքում է տեղի ունեցել: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
Մոխրի սյունը բարձրացել է ավելի քան 5 հազար մետր: Ինդոնեզիայի Աղետների կարգավորման ազգային գործակալությունում իրենց հերթին հայտնել են, որ տաք
մոխրի ամպը 4,9 հազար մետրով տարածվել է հարավային ուղղությամբ: Ավստրալիայի գերատեսչությունը, որն զբաղվում է տարածաշրջանում հրաբխային մոխրի դիտարկումներով, իր կողմից վտանգի «կարմիր մակարդակ» է հայտարարել ավիաընկերությունների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: