Անգլիացի նախկին մարզիչ Բարի Բենելը Լիվերպուլի արքայական դատարանի կողմից դատապարտվել է 31 տարվա ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար,- հաղորդում է BBC-ն:
64-ամյա Բենելին մեղավոր են ճանաչել 8-ից 15 տարեկան 12 տղաների նկատմամբ 50 անգամ ոտնձգություն թույլ տալու համար: Միջադեպերը տեղի են ունեցել 1979-ից 1991 թվականներին:
Բենելը «Կրյու Ալեքսանդր» ֆուտբոլային դպրոցի, այնուհետև «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ էր: