
Ռուս կյոռլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկին հեռացել է օլիմպիական ավանից: Ռուսաստանցի մարզիկը, ում արյան մեջ հայտնաբերվել էր արգելված մելդոնին, արդեն հանձնել է օլիմպիական հավատարմագիրը:
Ռուս մարզիկն օգտագործել է սրտի և այլ օրգանների աշխատանքը կարգավորող դեղահաբ: Սեուլի լաբորատորիաներից մեկում կատարված բժշկական հետազոտության արդյունքները պարզ են դարձել երեկ:
Փհենչհան-2018-ում Կրուշելնիցկին իր կնոջ՝ Անաստասիա Բրիզգալովայի հետ նվաճել է բրոնզե մեդալ, որը Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին մեդալն էր ռուս մարզիկների համար: