Միջազգային «Ձայնը» երաժշտական նախագծի ֆրանսիական շոուի հերթական եթերաշրջանի կույր լսումներին մասնակցել է հայուհի Մարիամ Բաղդասարյանը, որին հայ հանդիսատեսը կարող է հիշել X Factor նախագծից, որպես Մանե Բաղդասարյան։
Միրիամի հրաշալի ելույթը ստիպել է ժյուրիի բոլոր 4 անդամներին շրջվել:
Մարզիչները, որոնց թվում են համաշխարհային ճանաչում վայելող Լառա Ֆաբիանն ու Գարուն, շատ են տպավորվել Մարիամի ձայնային տվյալներով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: