
ԱՄՆ-ում 104 տարեկան հասակում մահացել է Պուլիտցերյան մրցանակակիր, լուսանկարիչ Մաքս Դեսֆորը: Այդ մասին հաղորդում է Fox News-ը:
Դեսֆորը հայտնի է նաև 1950-ականներին կորեական պատերազմում իրականացրած լուսանկարներով:
Լուսանկարիչն աշխատել է Associated Press-ում, որտեղ 1933-ին ի սկզբանե եկել էր որպես սուրհանդակ: 1978-ին նա լքել է գործակալությունը, այնուհետև համագործակցել U.S. News & World Report-ի հետ: Դեսֆորը մի շարք հայտնի լուսանկարների հեղինակ է: