Լիպեցկի մարզի Չերյոմուշկի գյուղում տղամարդը դանակով սպանել է կնոջն ու դստերը: Լիպեցկի ձախափնյա օկրուգի քննչական բաժնի կողմից քրեական գործ է հարուցվել Չերյոմուշկի գյուղի 53-ամյա բնակչի նկատմամբ, ով կասկածվում է երկու անձանց սպանության մեջ, ըստ life.ru-ի, ասվում է ՌԴ ՔԿ Լիպեցկի մարզի քննչական վարչության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել մասնավոր տանը, անցած գիշերը: Քննության վարկածով, տղամարդը 47-ամյա կնոջը և 14-ամյա դստերը բազմաթիվ կտրած-ծակած վերքեր է պատճառել:
Դրա հետևանքով կինն ու աղջիկը մահացել են ստացած վնասվածքներից: ՔԿ տվյալներով, նրանց մարմիններն առավոտյան հայտնաբերել են հարևանները, ովքեր եկել էին տղամարդու ճիչից հետո: Հաղորդվում է, որ կասկածյալը գտնվում էր բակում, նա ոչ ադեկվատ վիճակում էր:
Նրան հոսպիտալացրել են թունավորման ախտանշաններով: Քննիչները նաև հաղորդում են, որ տղամարդը տառապում էր հոգեկան հիվանդությամբ:
Այժմ պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: