Քաղաքակիրթ աշխարհում վաղուց գոյություն չունեն «Կարմիր գծեր» եւ աշխարհում կանխարգելում են, ոչ թե պատժիչ գործողություն կատարում: aravot.am-ի փոծանցմամբ՝ երեկ «Հայացք» ակումբում ներկայացնելով վարորդների դժգոհություններն, ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը: Նա իր հետ բերել էր փաստաթղթերի տրցակ. դրանք տասնյակ վարորդների բողոքներն էին, որոնք պարոն Արիստակեսյանի ջանքերով բողոքարկվել էին ու վճիռները եղել էին հօգուտ վարորդների:
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով, «Կարմիր գծերի» ակտերում նշված է, որ վարորդին տուգանել են լուսանկարի եւ տեսախցիկի տեսանյութի հիման վրա, սակայն ոչ բոլոր «Կարմիր գծերն» են կահավորված տեսախցիկով եւ եթե վարորդը պահանջի տեսանյութը, ապա քաղաքապետարանը չի կարող այն տրամադրել, քանի որ այն, պարզապես գոյություն չունի:
Պարոն Խաչատրյանը, վարորդների խնդրանքով տեսանյութերն ուսումնասիրելիս, զավեշտալի դեպքեր է հայտնաբերել: Տեսախցիկներին հետեւող աշխատակիցները, որոնք սովորաբար խախտումը մեկ րոպեից ավել չեն անում, կամ եթե անում են, ապա մի 10 վայրկյանով ավել, 3-4 րոպե նկարահանում են կայանված ավտոմեքենայում տեղի ունեցածը. «Տղա-աղջիկ, ինչ ասես չեն անում եւ նրանք այդ բոլորը նկարահանում են, կամ խախտում թույլ տված մեքենայի վրա մի քանի վայրկյան պահում են, ապա տեսախցիկով հետեւում, ասենք` կարճ շրջազգեստով աղջկան, որը մոտակայքով անցնում է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: