Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Վրացական 10 շենքի 44 բնակարանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել է բակում կայանված 10-ից ավելի ավոտմեքենաներ և փլուզվել բնակարաններ:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ:
Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: Ըստ նախնական տեղեկություններին պայթյունը եղել է գազից և անփությության հետևանքով: Նշված բնակարանը վերանորոգվում էր և տան տերը այն հանձնել էր արհեստավորներին, ովքեր աշխատանքներ էին կատարում բնակարանում: