Սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել, սակայն հանցագործության համար հնարավոր չէ պատժել՝ տեղի ունեցածից հետո տղամարդը կյանքի հետ հաշիվները մաքրել է:
Ըստ life.ru-ի ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, Թաթարստանի մայրաքաղաքում: Հենց քաղաքի կենտրոնում, Պետերբուրգսկայա փողոցում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմինը կրծքի շրջանում դանակի վնասվածքներով: Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել սպանության հոդվածով: Կասկածյալը զոհի մոր ամուսինն էր:
Հաշվեհարդարի դրդապատճառն, ըստ քննության վարկածի, ընտանեկան դրաման է եղել:
Սպանությունից մի քանի ժամ առաջ աղջիկը պատմել է մորը, որ խորթ հայրն իր հետ սեռական հարաբերության մեջ է մտել, և կինը պահանջել է, որպեսզի տղամարդը տնից հեռանա, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դրանից շատ չանցած տղամարդը զանգահարել է կնոջն ու հաղորդել, որ սպանել է աղջկան: Ինքը՝ տղամարդը, նույնպես ինքնասպան է եղել հանցագործության վայրից ոչ հեռու ավտոտնակների հետևում:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: