«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի համակարգի վերականգման համար հատուկ նախագիծ է մշակվել
Advertisement 1000 x 90

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի համակարգի վերականգման համար հատուկ նախագիծ է մշակվել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կատարվող աշխատաքները ժամանակավոր են, և այս հարցի լուծման համար հատուկ նախագիծ է մշակվել: Փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքի կոյուղագծերի համակարգը սողանքի պատճառով վնասվել է: Ներկայումս այնտեղ կատարված աշխատանքները ժամանակավոր են: Այդ հարցի լուծումը իրականում այնքան էլ պարզ չէ: Պետք է նշեմ, որ անցած տարվանից մենք ձեռնամուխ ենք եղել այդ աշխատաքներին` նախագծեր  կազմելով և այս տարի պատրաստվում ենք իրականացնել պետական գնումներ»,- ասաց Հարությունյանը:

Այն հարցին, թե պատասխանատո՞ւ է, արդյոք, Արդարադատության նախարարությունը նման իրավիճակի համար, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ, բնականաբար, նախարարությունը պատասխանատու է յուրաքանչյուր թերության համար, և դրանում որևէ գաղտնիք չկա:

«Մենք պատասխանատու ենք քրեակատարողական համակարգում առողջապահության և շենքային պայմանների վատ վիճակի համար և սա  չի նշանակում, որ մենք պատասխանատու ենք և սրանով սահմանափակվում ենք: Պատասխանատվությունը նշանակում է, որ մենք ամեն օր իրականացնում ենք քայլեր` գտնելով առաջնահերթ խնդիրները: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վիճակը նույնպես մեզ համար առաջնային խնդիր է»,- եզրափակեց նախարարը: