«Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը ևս կայացավ։ Հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակչի ուղեգիր ստացան Սևակ Խանաղյանը, Ամալիյա Մարգարյանը, «Կամիլ» շոուն, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը։
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ասաց, որ եզրափակիչ անցած մասնակիցների անունները հայտարարում է պատահականության սկզբունքով, և դա չի արտացոլում նրանց տեղերը։ Նա հայտնեց, որ պրոֆեսիոնալ ժյուրին գնահատել է 1-7 և առավելագույն` 8, 10, 12 միավորներով։ Ժյուրիի քվեարկությանը գումարվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքները։
Պայքարից դուրս մնացին Արման Մեսրոպյանը, AlternatiV բենդը, Մարիա Սիքրեթը, Սուրեն Պողոսյանը և Տյոմը։
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչի ուղեգիր ստացան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրան»։ Պայքարից դուրս մնացին «Գաթա» բենդը, Անգելը, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը և Թամար Կապրելիանը։ Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա փետրվարի 25-ին։