Մխիթարյան. Ինչու՞ չենք կարող ես և Օզիլը խաղալ իրար հետ
Advertisement 1000 x 90

Մխիթարյան. Ինչու՞ չենք կարող ես և Օզիլը խաղալ իրար հետ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր «ESPN»-ին , խոսել «զինագործների» կազմը համալրելու պատճառների, թիմակից Մեսութ Օզիլի հետ համագործակցության և այլնի մասին.

«Որոշ մարդիկ ասում են, թե ես և Օզիլը չենք կարող միասին խաղալ, բայց ես չեմ կարողանում հասկանալ նման բան ասող մարդկանց:

Ես պարզապես հաճույք եմ ստանում Մեսութի հետ խաղալուց, նա հիանալի ֆուտբոլիստ է:

Նրա հետ խաղալով` ես ավելի լավն եմ դառնում, բոլորը գիտեն, թե նա ինչ որակներ ունի, ապա ինչու՞` ոչ: Ամեն ինչ հնարավոր է, ինչու՞ դաշտում չունենալ երկու 10 համար»,- ասել է Մխիթարյանը և շարունակել.

«Գիտեք, եթե մենք լավ խաղանք, միևնույն է` բարելավելու տեղ ունենք: Նույնիսկ եթե պաշտպանողական ֆուտբոլ խաղայինք, կարող էինք լավացնել: Նկատի ունեմ` մենք կարող ենք առաջընթաց գրանցել բոլոր դիրքերում, նշանակություն չունի մենք որ դիրքում ենք ուժեղ, և որ դիրքում` թույլ, բարելավելու տեղ միշտ էլ կա»:

Մխիթարյանը հավատացած է, որ «Արսենալն» ավելի է համապատասխանում իր խաղաոճին, քան «Մանչեսթեր Յունայթեդը».

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Հաճույք եմ ստանում հարձակողական ֆուտբոլ խաղալուց և «Արսենալի» մի մասնիկը լինելուց: Հարձակողական ոճ նախընտրող ֆուտբոլիստն, ինչպես ես, միշտ ցանկանում է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չես կարող ամբողջ ընթացքում պաշտպանվել:

Ես փորձում եմ «Արսենալին» տալ այն ամենն, ինչ կարող եմ»,- եզրափակել է իր խոսքը հայ ֆուտբոլիստը:

armsport.am