Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը շուտով ծնողներ կդառնան: Դերասանուհին առաջինը BRAVO.am-ին է վստահել գեղեցիկ կարգավիճակով ֆոտոշարքը, պատմել զգացողությունների և ամուսնու արձագանքի մասին:
«Հղիության երկրորդ եռամսյակում եմ: Երբ իմացա` բալիկի եմ սպասում, անիրական զգացողություն ապրեցի. երջանկության ու հուզմունքի փունջ էր»,-ասել է ապագա մայրիկը և նշել, թե ինչպես է լուրը հայտնել ամուսնուն. «Չչնայած` ուզում էի գեղեցիկ ու ինքնատիպ անակնկալ անել, չդիմացա ու հենց նույն օրն անմիջապես ասացի: Ինձնից ավելի շատ հուզված ու ուրախ էր»:
Աննան և Մովսեսը դեռևս չգիտեն ապագա փոքրիկի սեռը.«Ամեն մեկս ունենք մեր նախընտրությունը, բայց համոզված եմ` երկուսս էլ հավասարաչափ ուրախ կլինենք թե տղայի, և թե աղջկա համար: Կարևորը` առողջ երեխա ունենանք»:
Դերասանուհին նշել է նաև, որ հղիությունը հիվանդություն չէ, ուստի կշարունակի աշխատել և նկարահանվել: