
«ESPN»-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Հայ ֆուտբոլիստը խոսել է «զինագործների»` Եվրոպա լիգայում հաղթելու հնարավորությունների և Պրեմիեր լիգայում լավագույն քառյակում հայտնվելու մասին: Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը:
«Եվրոպա լիգան հաղթելը շատ կարևոր է, սակայն չեմ ասի, որ մենք դադարել ենք պայքարել ԱՊԼ-ում լավագույն քառյակում հայտնվելու համար: Մենք դեռևս պայքարի մեջ ենք, քանի որ Պրեմիեր լիգայում ամեն ինչ հնարավոր է:
Շատ հաճախ թիմերը պարտվում են 2-3 խաղ անընդմեջ: Եթե այդ դեպքում մենք հաղթենք մնացած բոլոր խաղերում, ապա կարող ենք լավ արդյունքների հասնել: Փորձելու ենք ցանկացած մրցաշարում հաղթել բոլոր խաղերում և ուրախ լինենք, որ հաջողության հասնենք Եվրոպա լիգայում: Սակայն էլ ավելի երջանիկ կլինեք, եթե մրցաշրջանն ավարտենք ԱՊԼ-ի լավագույն քառյակում:
Նախորդ մրցաշրջանում «Արսենալը» չկարողացավ որակավորվել Չեմպիոնների լիգային: Այս մրցաշրջանում չենք ցանկանում դա կրկնել: Կփորձենք պայքարել ՉԼ-ի գոտում հայտնվելու համար: Հնարավոր է` անգլիական ակումբներն ավելի լուրջ են սկսել վերաբերվել Եվրոպայի լիգային, քանի որ այդ մրցաշարում հաղթելով հնարավորություն ես ստանում մասնակցել Չեմպիոնների լիգային»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: