Հայտնի ստոմատոլոգ Ալեքսեյ Միտակին սպանել է իր կնոջը՝ 31-ամյա մոդել Անաստասիա Չեկատիին, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Daily Mail-ը:
Աղջկա մարմինը հայտնաբերվել է Քիշնևի բնակարանում: Այնտեղ էլ վթարային ծառայությունները գտել են զույգի երեք-շաբաթական դստերը: Երեխային անմիջապես հոսպիտալացրել են:
Աղջիկը նորաձևության աշխարհում հայտնի էր Anastasia Cia կեղծանվամբ: Չեկատիի կարիերան սկսվել էր 16 տարեկանում: Նա մասնակցում էր GQ, Playboy, Maxim ամսագրերի համար ֆոտոսեսիաներին, նկարահանվում «Las Fierbinti» և այլ հեռուստանախագծերում, ինչպես նաև երգում էր: Ամուսնու հետ Անաստասիան ծանոթացել է անցյալ տարի, մասնավոր ատամնաբուժական կլինիկայում: