Չերտանովո մոսկովյան շրջանում անհայտ անձը հարձակվել է ադրբեջանցի ձեռնարկատեր Անար Ալիևի վրա, հաղորդում է Mash տելեգրամ-ալիքը: Հանցագործը կրակ է բացել Lexus ավտոմեքենայի վրա, որի մեջ գտնվել է գործարարը: Ալիևը ստացել է գլխի վնասվածք ու մահացել հիվանդանոցում:
Ըստ ականատեսների, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան մոտ ժամը 10-ին: Չի բացառվում վարկածն առ այն, որ սպանությունը պատվիրված բնույթ է ունեցել: Ոստիկանությունը տեղի ունեցածի փաստով ստուգում է անցկացնում: Անց է կացվում կասկածյալի հետախուզում:
ՌԵՆ-ՏՎ հեռուստաալիքի տվյալներով, Ալիևը զբաղվում էր սննդամթերքի, խմիչքների ու ծխախոտի մեծածախ առևտրով, ինչպես նաև շուկայում եղևնիներ էր վաճառում: Mash-ը հաղորդում է, որ նա հասարակական սննդի մի քանի կետերի համասեփականատեր էր:
Ըստ crimerussia.com-ի, ավելի վաղ հայտնվել է Մոսկվայում ադրբեջանցիների ևս մի քանի սպանության մասին: Այսպես, 2017թ. սեպտեմբերին Բիրյուլյովոյում անհայտ անձը մի քանի կրակոց էր արձակել բիզնեսմեն Ռահման Ալիևի գլխին: Որոշ տվյալներով, Ալիևը պատկանում էր կազմակերպված հանցավոր խմբերից մեկին:
Այս տարվա հունվարին դիմահար կրակոցից սպանվել էր Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի Մահիր Ռուստամովը: Նրան գտել էին հրազենային վնասվածքով Սլավյանսկի բուլվարում: