
Հանրապետության տարածքում փետրվարի 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն, իսկ 23-25-ը առանց տեղումների եղանակ կլինի։ «Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը և 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում փետրվարի 23-25-ը տեղումներ չեն լինի։ Այսօր` փետրվարի 22-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 14-16, գիշերային ժամերին 0-2 աստիճան տաքություն։