Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ընտրել է այն համարը, որով հանդես կգա «Շերիֆ»-ում:
Ազգային թիմի կիսապաշտպանը հանդես կգա 23 համարի ներքո: Այն նույն համարով Օզբիլիսը հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային թիմի կազմում:
Արազ Օզբիլիսը վարձավճարով հանդես կգա Մոլդովայի 17-ակի չեմպիոն «Շերիֆ»-ի կազմում: Հայ կիսապաշտպանն արդեն հասցրել է ծանոթանալ ակումբի մարզիչների և ֆուտբոլիստների հետ, իսկ փետրվարի 7-ին առաջին մարզումը կանցկացնի թիմում: «Շերիֆ»-ը Մոլդովայի ֆուտբոլի առաջնության առաջատարն է:
Ակումբը 18 տուրից հետո 45 միավորով առաջին տեղում է: