Երկու բանվորներ բռնաբարել են Վիետնամից երիտասարդ մորն ու այրել նրա մարմինը, որից հետո կրակի ֆոնի վրա սելֆի արել: Դրանից երեք շաբաթ առաջ Սթիվեն Անվինն ու Ուիլյամ Մաքֆոլլը առանձակի այլասերվածությամբ նամակագրության մեջ նշում էին 28-ամյա մատնահարդարող Աննայի առաջիկա սպանության մասին, ում նրանք ծանակել են հինգ ժամվա ընթացքում, հաղորդում է Daily Mail-ը:
Մասնավորապես, սպանության գիշերը Մաքֆոլլը գրել է Անվինին. «Մենք պետք է բռնաբարե՞նք այդ ….-ին»: Քննության վարկածով բռնաբարությունից հետո տղամարդիկ ստիպել են զոհին ասել նրա բոլոր բանկային քարտերի գաղտնաբառերը:
Աղջկա մարմինը հանցագործները փաթաթել են սպիտակ սավանով և դրել աղջկա ավտոմեքենայի մեջ, որից հետո վրան բենզին են լցրել ու հրկիզել: Ընդ որում, Աննան դեռևս ողջ է եղել, երբ կրակը տարածվելիս է եղել ավտոմեքենայի սրահում: Այժմ երկու մեղադրյալներն էլ հերքում են իրենց մեղքը:
Երկու երեխայի մայր Աննան, ում ազգանունը չի հրապարակվում, Մեծ Բրիտանիա է ժամանել Վիետնամից, 2010թ.: Կիլլինգվորտում նա բնակվում էր քրոջ հետ միասին, նրանք երկուսով բացել էին մատնահարդարման սրահ:
Ոստիկանությունը պարզել է, որ աղջիկն բնակարանների վարձակալությամբ օգնում էր մարդկանց, ովքեր չեն ունեցել անհրաժեշտ ներգաղթային փաստաթղթեր: Հայտնի է դարձել նաև, որ նրա կողմից վարձակալված որոշ բնակարաններում կանեփ էր աճեցվում: Այդպես էլ նա հանդիպել էր իր ապագա մարդասպանների հետ: