«Ոչ ոք էլ չի կասկածում, որ կարող եք տրորել ու հարթեցնել հողին և՛ էդմոնին, և՛ ընդհանրապես ամեն ինչ։ Բայց ինչի՞․․․»
Advertisement 1000 x 90

«Ոչ ոք էլ չի կասկածում, որ կարող եք տրորել ու հարթեցնել հողին և՛ էդմոնին, և՛ ընդհանրապես ամեն ինչ։ Բայց ինչի՞․․․»

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս ինձ ամենաշատը զարմացնում է Հայաստանի քաղաքական իշխանության և Հանրապետական կուսակցության ինքնամոռաց պատերազմը Էդմոն Մարուքյանի դեմ։ Տպավորություն ունեմ, որ իշխանությունը մարտի է նետել իր ողջ զորաբանակը։ Ընդդիմադիր դաշտում նշմարել է մի փոքրիկ կանաչ ծիլ ու դրա դեմ միանգամից հանել տանկեր, հրետանի, ավիացիա, բոլոր գաղտնի պահած զենքերը։

Անկեղծ հարց ունեմ՝ բայց ինչի՞․․․․

Ոչ ոք էլ չի կասկածում, որ կարող եք տրորել ու հարթեցնել հողին և՛ էդմոնին, և՛ ընդհանրապես ամեն ինչ։ Բայց էլի նույն հարցը՝ բայց ինչի՞․․․

Ձեզ քաղաքակիրթ ընդդիմություն պետք չի՞, այլընտրանքային տեսակետ հայտնելը մահացու վտանգ է՞, հանրային ատելության դեմ քաղաքական դաշտում լուծումներ փնտրել հարկավոր չի՞։ Իսկականից չեք հասկանու՞մ։ Կամ մնում է երկրորդ տարբերակը, այն է՝ մեր քաղաքական իշխանությունում գերակշռում են բարբարոսները, հետևաբար ամեն ծիլ ավիրում եմ ուղղակի ինքնանպատակ։

Բարի որս ձեզ, պարոնայք։

Դուխով»։



Նման նյութեր