Այսօր Չափորոշիչների համաշխարհային օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր Չափորոշիչների համաշխարհային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի 14-ին ողջ աշխարհում նշվում է Չափորոշիչների համաշխարհային օրը, որը կոչված է մարդկանց ուշադրությունը սևեռելու միասնական չափորոշիչների ստեղծման հետ կապված գործողությունների կարևորությանը և ընդգծելու տասնյակ հազարավոր մասնագետների ներդրումը, որոնք իրենց կյանքը և պրոֆեսիոնալ վարպետությունը նվիրում են պատասխանատու և անհրաժեշտ աշխատանքին:

1946թ. այս օրը Լոնդոնում բացվել է ստանդարտացման հարցերով ազգային կազմակերպությունների համաժողովը: Արդյունքում ընդունվել է ստանդարտացման հարցերով միջազգային կազմակերպության՝ International Organization for Standardization (ISO) ստեղծման մասին որոշում:

 1970թ. ISO-ի նախագահ Ֆարուք Սունթերն առաջարկել է հոկտեմբերի 14-ին նշել Չափորոշիչների համաշխարհային օրը՝ ընդգծելու համար ստանդարտացման կարևորությունը ողջ համաշխարհային տնտեսության համար: