
Փետրվարի 27-ին մահացել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Կինին,- հաղորդում է Sport.es-ը:
Նա կյանքից հեռացել է 68 տարեկանում. պատճառը սրտի կանգնելն էր: Կինին 5 անգամ դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու, Պրիմերայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 8-րդն է:
Նա անցկացրած 448 խաղում դարձել է 219 գոլի հեղինակ: Կինին հանդես է եկել նաև Խիխոնի «Սպորտինգի» կազմում: