Վրաստանն օրենսդրության մեջ մտցնում է «գողական սխոդկայի» հասկացությունը
Advertisement 1000 x 90

Վրաստանն օրենսդրության մեջ մտցնում է «գողական սխոդկայի» հասկացությունը

Վրաստանի խորհրդարանը գրանցել է «օրենքով գողերի» և քրեական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ պատժի խստացման մասին 5 օրինագծերից բաղկացած փաթեթը: Նախաձեռնության հեղինակը երկրի ՆԳՆ-ն է, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիան»:

Վրաստանի Քրեական օրենսգրքում նոր ուղղումների համաձայն, «գողական» հանրույթում մասնակցության համար նախատեսվելու է պատիժ 7-11 տարվա ազատազրկման տեսքով՝ հնարավոր տուգանքի հետ: Իրենց՝ «օրինականներին», սպառնում է 9-15 տարվա ազատազրկում, ինչպես նաև տուգանքներ: Ներկա դրությամբ Վրաստանում քրեական միջավայրին առնչության համար նախատեսված է 5-8 տարվա ազատազրկում, «օրենքով գողերը» կարող են ստանալ 7-10 տարվա ազատազրկում: «Գողական» հանրույթին պատկանելության համար պատիժը վրացական քրեական օրենսգրքում հայտնվել է 2005թ.:

Վրաստանի Քրեական օրենսգրքում կավելացվեն նաև «Գողական ժողովի կազմակերպում կամ դրան մասնակցություն» հոդվածը: Այն կնախատեսի 7-10 տարվա ազատազրկում հնարավոր տուգանքի հետ: Եթե «սխոդկան» կկազմակերպի «օրինականը», նրան կսպառնա 9- 15 տարվա ազատազրկում և տուգանք:

Քրեորեն պատժելի կարող է դառնալ «գողական» հանրույթին աջակցելը: Դրա տակ հասկացվում են ցանկացած գործողություններ, որոնք նպաստում են «օրինականների» գործունեության իրականացմանը պայմանով, որ այդ գործողություններն իրականացնողին հայտնի է այդ մասին: Քրեական աշխարհին աջակցության համար պատիժը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում՝ տուգանքով կամ առանց դրա: Հոդվածի ներքո չեն ընկնում սննդի, հագուստի, կրոնական նշանակության առարկաների փոխանցումը, մարդու կյանքի փրկության համար նախաձեռնված գործողությունները և պրոֆեսիոնալ պարտականությունների կատարումը:

Բացի այդ, Քրօրի մեջ կմտցվի հոդված «օրենքով գողի» օգնությանը դիմելու կամ ինչ-որ մեկի կողմից որոշում կայացնելու վրա ոչ իրավաչափ ազդեցություն գործելու մասին: Այդ գործողությունների համար պատիժ նախատեսվում է անգամ եթե ցանկալի արդյունք չի ստացվել: «Օրինականներին» օգնության համար դիմածներին սպառնում է 3- 6 տարվա ազատազրկում հնարավոր տուգանքով: Եթե «գողական» օգնությունը ծանր արդյունք է առաջացրել, նախատեսվում է 4-8 տարվա ազատազրկում՝ տուգանքով կամ առանց դրա:

Բոլոր թվարկված գործողությունների համար կարելի է խուսափել ազատազրկումից այլ իրավախախտումների բացակայության պայմաններում և մեղայականով ներկայանալու ու ցուցմունքներ տալու դեպքում, որոնք կօգնեն բացահայտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձին:

Ուղղումները նաև փոխում են «գողական աշխարհին» վերաբերող հասկացությունները: Ըստ դրա, «գողական աշխարհը» անձանց ցանկացած միասնականությունն է, որոնք համաձայնվել են գողական գործունեություն իրականացնել:

Ընդլայնվում է «գողական աշխարհի անդամ» հասկացությունը. ավելանում է ճշտում «գողական աշխարհի» հետ այդ անձի կապերի առկայության մասին: Բացի այդ, այսուհետ «գողական աշխարհի անդամ» կհամարվի այն անձն, ով իր գործողություններով «գողական աշխարհի» գործունեությանը մասնակցելու բացահայտ պատրաստակամություն է հայտնում:

Ճշտվում է նաև «օրենքով գողի» հասկացությունը: Ուղղումների համաձայն, «օրենքով գող» կհամարվի ցանկացած անձն, ով իրականացնում է թվարկված գործողությունները, անպայման չէ «գողական աշխարհի» անդամը:

Օրինագիծը նաև ենթադրում է «գողական ռազբորկա» հասկացության փոփոխություն: Դա նշանակում է անձի գործողության գնահատական կամ վեճի լուծում գողական հանրույթի անդամի կամ «օրենքով գողի» կողմից ցանկացած ձևով՝ ներառյալ նաև էլեկտրոնային հաղորդակցությունների օգնությամբ, գողական հանրույթի գործունեության իրականացման նպատակով:

Օրենդրության մեջ կհայտնվի նաև «գողական ժողովի՝ սխոդկայի» հասկացությունը: Այն կնշանակի երկու և ավելի անձանց ժողով և կապ ցանկացած ձևով՝ ներառյալ էլեկտրոնային հաղորդակցության ճանապարհով, «գողական աշխարհ» մուտք գործելու, անդամությունը դադարեցնելու կամ կարգավիճակի փոփոխության, ինչպես նաև հանրույթի գործունեության հետ կապված ֆինանսական ռեսուրսների կառավարման և այլ հարցեր քննարկելու համար: