«Ինձ հանգիստ թողեք, խնդրում եմ»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասան Տիգրան Մնացականյանի նախկին կինը` Լիանա Առաքելյանը`անդրադառնալով իր նախկին ամուսնու նոր անձնական կյանքին ու նրա և նոր ընտրյալի սկանդալային հայտարարություններին:
«Ես ոչ մի հարցի չեմ պատասխանի, հետևաբար դեմ եմ որևէ հարցազրույցի»,- նշեց Լիանան և Asekose.am-ի լրագրողի ֆեյսբուքյան էջն ավելացրեց սև ցուցակում:
Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյան-Մարիամ Հովհաննիսյան զույգի պատմությունը նախորդ տարեվերջի ամենաքննարկված և քննադատված թեմաներից էր:Շատերն էին քննադատում Տիգրանին`նախկին կնոջն ու երեխաներին թողնելու և իր կյանքն իրենից 21 տարով փոքր աղջկա հետ կապելու համար:
Հավելենք նաև, որ Տիգրանն ու Մարիամը հայտարարել էին, որ պատրաստվում են այս տարվա փետրվարի 14-ին`Մարիամի ծննդյան օրն օրինականացնեն իրենց հարաբերություններն ու պաշտոնապես ամուսնանան: Սակայն, հարսանիքը չկայացավ, Մարիամը մեկնեց երկրից, իսկ Տիգրանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց Մարիամի հետ բոլոր լուսանկարները, ինչն էլ ասեկոսեների տեղիք տվեց, որ զույգը բաժանվել է: