Wired ամսագիրը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը՝ գիտական ֆանտաստիկայի ժանրում:
«Տիեզերական ոդիսական 2001» ֆիլմը նա անվանել է իր սիրելի ֆիլմը: Օբամայի խոսքով՝ Սթենլի Կուբրիկի ֆիլմն իր ամենասիրելին է, քանի որ այն «գրավում է անհայտի մեծությունն ու մասշտաբը»:
Այդ ժանրում որպես իր երկրորդ սիրելի ֆիլմ Օբաման նշել է «Սայրի եզրով վազողը». «Այդ ֆիլմը ցույց է տալիս ի՞նչ է նշանակում մարդ լինել»,- ասել է Օբաման:
Օբամայի սիրելի ֆիլմերից են նաև «Մարսեցին»՝ Մեթ Դեյմոնի մասնակցությամբ, «Մատրիցան», «Աստղային պատերազմների» շարքը և «Աստղային ճանապարհը»: