![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/03/7959fd66_059d_11e8_82e3_6b95ccc67ee3_1280x720_181844.jpg)
Սեդրիկ Բակամբուն կարիերան կշարունակի Չինաստանը ներկայացնող «Բեյցզին Գոան» ակումբում: Հայտնում է չինական ակումբի պաշտոնական կայքը:
Տրանսֆերի արժեքը կազմել է 74 մլն եվրո: Այսպիսով, Բակամբուն շրջանցել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ու դարձել ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք աֆրիկացի խաղացողը:
Նախկինում Բակամբուն հանդես է եկել «Վիլյառեալում»: