Կանադայում նորոգողների բրիգադը շահել է 47 մլն դոլարի վիճակախաղը
Advertisement 1000 x 90

Կանադայում նորոգողների բրիգադը շահել է 47 մլն դոլարի վիճակախաղը

Նյուֆաունդլենդի և Լաբրադորի նահանգից նորոգողների բրիգադը շահել է Կանադայի Lotto Max ազգային վիճակախաղի աﬔնախոշոր մրցանակը՝ 60 ﬕլիոն կանադական դոլարի (47 ﬕլիոն դոլարի) չափով: Փետրվարի 28-ին այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:

Խաղարկությունը կայացել է անցած հանգստյան օրերին, և դրա պայմաններով հաղթողների անունները պետք է հայտնի դառնան հասարակայնությանը: Ինչպես պարզվել է, գլխավոր մրցանակը բաժին է հասել 31 մարդու .դա տեղական ոչ ﬔծ ընկերության ﬕ ամբողջ բրիգադ է, որն զբաղվում է կաթսաների և ջերմափոխանակիչների նորոգմամբ: Փետրվարի 28-ին հանդիսավոր պայմաններում նրանց են հանձնել չեկը՝ բանվորներից յուրաքանչյուրը կստանա 1,9 ﬕլիոն կանադական դոլար:

Երջանիկ տոմսը գնելու գաղափարը պատկանում է այդ ֆիրմայի ﬕակ կնոջը՝ Շերի Մուր Հիքիին: «Ես նանց բոլորին էլ sms-հաղորդագրություն ուղարկեցի , որում նշեցի, որ այժմ ﬔնք բոլորս ﬕլիոնատերեր ենք»,- պատﬔլ է կինը՝ հավելելով, որ իր գործընկերներից ոմանք ﬕանգաﬕց չհավատացին, որ դա կատակ չէ:

«Բոլոր երեսուն տղամարդիկ, որոնցից ﬔկն իմ ամուսինն է, ինձ ասացին, որ այժմ ինձ աշխարհում բոլորից շատ են սիրում»,- կատակել է նա: Շահած փողով Հիքին և նրա ամուսինը՝ էին, առաջինը ցանկանում են երկու նոր ավտոﬔքենա գնել իրենց համար:



Նման նյութեր