Եղանակն առաջիկա օրերին
Advertisement 1000 x 90

Եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 2-ին, 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-ին, 5-ին նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում մարտի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր հատվածներում, գիշերը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին, 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: