«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կոչ է արել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին լքել իր զբաղեցրած պաշտոնը:
«Կարծում եմ, որ Վենգերը հրաշալի աշխատանք է կատարել «Արսենալում», բայց հիմա եկել է ժամանակը, որ նա լքի իր պաշտոնը:
Թիմի վերջին արդյունքները խոսում են այն մասին, որ «Արսենալում» փոփոխություններ պետք է կատարվեն»,- Ռեդնապի խոսքն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» Պրեմիեր լիգայի 28 խաղից հետո 45 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: