ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Advertisement 1000 x 90

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մարտի 3-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մարտի 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են:

Նախարարությունը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ փակ է բեռնատարների համար, կա կուտակված մոտ 20 բեռնատար:



Նման նյութեր