Ձմեռային փոթորիկները վնասներ են պատճառել ԱՄՆ արևելյան ծովափնյա հատվածում
Advertisement 1000 x 90

Ձմեռային փոթորիկները վնասներ են պատճառել ԱՄՆ արևելյան ծովափնյա հատվածում

Փոթորիկները վնասել են Միացյալ Նահանգների արևելյան հատվածը՝ առաջացնելով ափամերձ ջրհեղեղ, էլեկտրաէներգիայի խափանումներ,  ճամփորդական ծառայությունների կասեցում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ավելի քան մեկ միլիոն բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության, իսկ երկաթուղային օպերատորը կասեցրել է  իր հյուսիսարևելյան ծառայությունները:

Հորդառատ անձրևները և վնասաբեր քամիները հանգեցրել են 2600  ամերիկյան չվերթների կասեցման: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առնվազն 6 մարդ մահացել է: Նրանք մահացել են, երբ ուժեղ քամիների պատճառով ծառերը ընկել են փողոցների, ավտոմեքենաների և տների վրա:

Վիրջինիայի նահանգապետը մարտի 2-ին հայտարարել է արտակարգ դրություն՝ ռեսուրսները կարգի բերելու,  պատրաստվելու և վերականգնման միջոցներ ձեռնարկելու համար:



Նման նյութեր