Հայաստանի ԱՆ-ն գարդասիլով պատվաստվածների փոքր թիվը այդ ծրագրի ձախողում չի համարում
Advertisement 1000 x 90

Հայաստանի ԱՆ-ն գարդասիլով պատվաստվածների փոքր թիվը այդ ծրագրի ձախողում չի համարում

Այն փաստը, որ մինչև հիմա մարդու պապիլոմավիրուսի դեմ քիչ թվով աղջիկներ են պատվաստվել, չի վկայում այդ ծրագրի ձախողման մասին, կարծում են Հայաստանի Առողջապահության նախարարությունում: Այս մասին նշված է գերատեսչության պատասխանում NEWS.am Medicine-ի այն հարցին, թե ամսվա ընթացքում 176 պատվաստվածների թիվը չի՞ վկայում այդ ծրագրի ձախողման մասին, եթե տարվա համար նախատեսված է 16 հազար աղջկա պատվաստել: Մենք խնդրել էինք նաև տեղեկություն տրամադրել, թե քանի մարդ ուղղակի չի եկել պատվաստվելու, և քանիսն է գրավոր հրաժարվել:

Գերատեսչությունից նշեցին, որ 13 տարեկան աղջիկները դեռևս կարող են տարվա ընթացքում գարդասիլով պատվաստվել, իսկ ծրագրի արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ այս աղջիկները 14 տարեկան դառնան:

«Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների իրականացումը պլանային գործընթաց է և նախատեսված է իրականացնել ամբողջ տարվա ընթացքում, հետևաբար չի վկայում ծրագրի ձախողման մասին։ Ինչ վերաբերվում է հրաժարվելու մասին տեղեկատվությանը, ապա այն կամփոփվի նշված տարիքային խմբի 14 տարին լրանալուց հետո: Մինչ այդ՝ տարվա ընթացքում 13 տարեկան աղջիկները կարող են ստանալ պատվաստումը»,- նշված է Առողջապահության նախարարության պատասխանում, որը ստորագրել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ գարդասիլով պատվաստման ծրագրի ընթացքում, որը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին, պատվաստվել է 260 աղջիկ, մինչդեռ 13 տարեկան աղջիկների թիվը, որոնք պետք է պատվաստանյութը ստանան, կազմում է գրեթե 16 հազար: Ակնհայտ է, որ պատվաստման տեմպերն անբավարար են: