Հայտնի երաժիշտ Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, Բևերլի Հիլզում այցելել է Լարի Գագոսյանի պատկերասրահ։
Ամերիկացի երգիչ, Գրեմմիի 21 արձանիկ նվաճած Քանյե Ուեսթը գոհ է Ամերիկայի ամենանորաձև պատկերասրահներից մեկը կատարած այցելությունից, որը պատկանում է Լարի Գագոսյանին։
Լոուրենս Գիլբերտ «Լարի» Գագոսյանը հայտնի արտ-դիլեր է և գալերիստ։ Նրան է պատկանում Գագոսյան պատկերասրահների ցանցը, որը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է (14 պատկերասրահ ամբողջ աշխարհում), իսկ նրան անվանում են աշխարհի № 1 արտ-դիլերը ։
Ինչպես հաղորդում է TheBlast կայքը, արտիստն այցելել է անգլիացի նկարիչ Դեմիեն Հյորսթի ցուցահանդես, որը բացվել է Գագոսյանի պատկերասրահում։ Կայքի տեղեկատվության համաձայն` Քանյեն հանրությանը վաղուց չէր ներկայացնել նման անկեղծ ժպիտով։ Երևում է` աշխարհի №1 արտ-դիլերին այցելելը կոտրել է ռեփերի շինծու լրջությունը։
Քանյե Ուեսթը նշանվել է հայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ 2014թ-ի մայիսին։ Զույգը երեք երեխա ունի. դստերն անվանել են Նորթ (North West` Հյուսիս Արևմուտք), որդուն՝ Սեյնթ (Sainth՝ Սուրբ)։ Կրտսեր դստերը, որը ծնվել է հունվարի 15-ին, ծնողներն անվանել են Չիկագո։
Հիշեցնենք, որ Ուեսթ-Քարդաշյան ընտանիքն այցելել էր Հայաստան 2015թ-ի ապրիլի սկզբին։ Այդ ժամանակ Կարապի լճի ափին ռեփերն անվճար համերգ էր կազմակերպել, որի ընթացքում, ի զարմանս հանդիսատեսի, ցատկել էր ջուրը՝ շատ տպավորիչ կերպով ավարտելով իր ելույթը։