Հայազգի մերկապարուհի VARDA-ն երգչուհի ԱՆնա Սեդոկովային տված հարցազրույցի ընթացքում անկեղծորեն անդրադարձել է իր կյանքի դժվար պահերին: Ըստ Varda-ի` 16 տարեկանում ստիպված էր մերկապարով զբաղվել` ընտանիքին օգնելու համար: Պարուհին դա անում էր բոլորից գաղտնի, և հենց այդ ժամանակ էլ նրա հոր ընկերներից մեկը, տեսնելով նրան, աջակցելու փոխարեն փորձել է պարզել, թե որքանով է հավանական նրա հետ ժամանակ անցկացնել:
Պարուհին հարցազրույցի ժամանակ խոստովանել է նաև, որ 4 տարի ամուսնացած է եղել, սակայն ամուսնու հետ որոշակի տարաձայնություններից հետո երբ փորձել է վերադառնալ տուն, դռան կողպեքը փոխված էր, ինչի պատճառով դրսում էր մնացել: