Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «1999 թ. հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ այցի վերջին օրը, Վազգենը այցելեց Վաշինգտոնից ոչ շատ հեռու գտնվող Մաունթ-Վերնոն, որտեղ Ջորջ Վաշինգտոնի տուն-թանգարան էր: Պրոտոկոլը այսպիսի այց չեր նախատեսում, բայց Վազգենի խնդրանքն էր:
Վաշինգտոնը եւս զինվորական ականավոր գործիչ էր, Հեղափոխության տարիներին անկախականների բանակի գլխավոր հրամանատարը, հետագայում գլխավորեց նորանկախ պետությունը: Վազգենը ծաղկեպսակ դրեց ԱՄՆ 1-ին նախագահի շիրիմին, շրջեցինք տան համեստ կահավորված սենյակներով: Փոքրիկ հայկական հուշանվեր հանձնեցինք թանգարանի հմայիչ աշխատակցուհուն: Խոր արմատավորված առասպելներից է, որ Վազգենը հակաամերիկյան գործիչ էր…
Մյուս օրը վարչապետը պատվիրակության հետ վերադարձավ Հայաստան, ոգեւորված Սպիտակ Տանը, ԱՄՀ-ում, Համաշխարհային բանկում,Կոնգրեսում, Պենտագոնում կայացած բանակցությունների արդյունքներով:
25 օր հետո Վազգենին գնդակահարեցին…:
Հ.Գ. Ծնունդ շնորհավոր, Վազգեն…
Նկարում պատկերված ոչ Վազգենը կա, ոչ Ստեփան Գիշյանը, ոչ Մոսոն…»: