
Սաուդյան Արաբիայում կայացել է կանանց առաջին մարաթոնը,- հաղորդում է «Arabian Business»-ը:
1500 մասնակիցներից շատերը կրել են մուսուլմանական ավանդական հագուստներ:
«Մարաթոնի նպատակն է վազքի ճանաչելիության բարձրացումը և առողջ ապրելակերպի քարուզումը,- ասել է մարաթոնի կազմակերպիչ Մալիկ Ալ Մուսան:
Մասնակիցները հաղթահարել են երեք կիլոմետր տարածություն: