Սեդա Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ առողջապահության նախարարություն/ Ministry of Health of Armenia խնդրում եմ հարցին անհապաղ լուծում տալ, ինձ դեղ է հարկավոր ու շտապ:
Երբ հիվանդ ես ու անելանելի վիճակում.
Նոր օրենքի վատ ու ավելի վատ կողմերը.
Գնացել էի բժշկի, համապատասխան բժիշկն ստուգեց ու դեղատոմս գրեց (սովորական դեղատոմս, էն մեր իմացածից), դեղատոմսը ձեռքիս մտա մոտ մեկ տասնյակ դեղատուն, ոչ մի դեղ չտվեցին, հետ եկա հիվանդանոց, այստեղ ասացին, որ այլ տարբերակ չկա, հարկավոր է պառկել, համապատասխան բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում՝ հետագա բժումը տանը ստանալու պայմանով՝ այլ տարբերակ չունենալով՝ համաձայնեցի (ՎՃԱՐՈՎԻ):
Ասացին, որ ըստ նոր օրենքի հետազոտության էպիկրիզը հաջորդ օրը պետք է տանել տեղամասային պոլիկլինիկա, որովհետև միայն իրենք են ստանում համապատասխան բլանկ-թերթիկները՝ էպիկրիզի մեջ գրված-նշանակված դեղերը գրեն այդ թերթրկի վրա, կնիքեն, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի դեղատնից գնել դեղերը:
Այսօր գնացել եմ հիվանդանոց, վերցրել էպիկրիզը տարել պոլիկլինիկա, որտեղ ինձ մեկ տասնյակ դուռ ծեծել տվեցին, մոտ 4 ժամ հերթ եմ կանգնել միայն ու պարզվեց ոչ ոք իրավասու չի թերթիկը տալու, վերջը հասցրեցին տնօրենի (ԹԵՐԵԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ) մոտ, ով էլ ինձ այս պատասխանը տվեց.
«ԱՂՋԻԿ ջան, կարող ա՞ գիտես մեր բժիշկները քո համար գրագիր են, արի մեր բժիշկների մոտ հետազոտվի բժիշկն էլ դեղատոմսը կգրի, կգնաս կառնես»:
Էպիկրիզը ձեռքիս, ցավից ու ներվայնությունից լացելով նորից գնացել եմ հիվանդանոց՝ ասացին՝ գնա բողոքի, զանգի թեժ գիծ, մենք էլ ոչինչ չենք կարող անել:
Քանի անգամ զանգել եմ թեժ գիծ՝ չեն պատասխանում:
Լրատվամիջոցներին ևս կոչ եմ անում արձագանքել:
Շնորհակալություն եմ հայտնում գրառման սկզբում նշածս բժշկին, որի անուն ազգանունը այդպես էլ չիմացա, ով սրտացավորեն ու պատրաստակամ ամեն ինչ արեց հարցը լուծելու համար, բայց բոլոր ջանքերն ապարդյուն անցան»: