2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օրը: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա՝ մարտի 6-ի նիստի օրակարգում։
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից: