2020 թվականին Հայաստանն արտաքին պարտքը սպասարկելու համար պետք է ծախսի 1 միլիարդ 370 միլիոն դոլար: Որպեսզի պարզ լինի, որ այդ փողը չկա ու չի լինելու, նշենք, որ ասենք պաշտպանության համար երկիրը տարեկան ընդամենը 500 միլիոն է ծախսում:
Այս իմաստով Հայաստանի քաղաքական դաշտում վերջերս հայտնված բարձրաստիճան պաշտոնյաները՝ նորընտիր նախագահը և գործող վարչապետը, որոնց «մերը» չլինելու մասին աղաղակը չի իջնում նշանակման առաջին իսկ օրից, կարծես, հիմնական պարտքատերերի կողմից նշանակված աուդիտոր-հաշվապահներ են, որոնց աշխատանքը երկրի սնանկության գործընթացը գրագետ և պարտքատերերի համար հնարավորինը շահավետ անցկացնելն է: 2020 թվականին մեզանից փորձելու են խլել ամենինչ:
Նման իրավիճակներում որոշ երկրներ կործանվում են, իսկ որոշ երկրներ վերագործարկվում: